Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Վահաբիզմի գաղափարախոսությունը վտանգավոր է ամբողջ աշխարհի համար

Վահաբիզմի գաղափարախոսությունը վտանգավոր է ամբողջ աշխարհի համար
16.01.2014 | 11:38

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի հանդիպման ժամանակ քննարկվել են Ժնև 2-ի նախապատրաստական աշխատանքները: Սիրիայի նախագահը վահաբիզմի գաղափարախոսությունը վտանգավոր է համարել ամբողջ աշխարհի համար և ասել է, որ սիրիական ժողովուրդը հասկանում է այս ահաբեկչական գաղափարախոսության լրջությունը և բոլորին կոչ է անում պայքարել դրա դեմ:

Ջավադ Զարիֆը բանակցությունների ժամանակ Բաշար Ասադին վստահեցրել է, որ Իրանը կգործադրի անհրաժեշտ ջանքերը` տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարելու համար:

Դիտվել է՝ 1179

Մեկնաբանություններ